Չավի. «Ես հասկանում եմ, թե ինչու են Ֆատին, Աբդեն և Գարսիան լքել «Բարսելոնան»»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է ամռանը թիմից Անսու Ֆատիի, Աբդե Էզալզուլիի և Էրիկ Գարսիայի հեռանալը։

«Ֆատին, Գարսիան և Աբդեն ցանկանում էին կանոնավոր խաղալ: Մենք չենք ցանկանում կորցնել նրանցից ոչ մեկին, ինչի պատճառով Աբդեի պայմանագրում հետգնման կետ կա։ Փորձեցի համոզել նրանց, բայց նրանք հաստատակամ էին խաղաժամանակ գտնելու իրենց որոշման մեջ։ «Բարսայում» խաղադաշտում րոպեներ վաստակելը դժվար է, այնպես որ ես հասկանում եմ նրանց»,- Չավիին է մեջբերում Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ «Ժիրոնան» վարձակալեց Էրիկ Գարսիային, «Բրայթոնը»՝ Ֆատիին, իսկ «Բետիսը» գնեց Աբդեյի տրանսֆերային իրավունքները։