Մադրիդի «Ռեալը» իր պատմության մեջ միայն երրորդ անգամ հասավ նման արդյունքի

«Ռեալը» հաղթել է Իսպանիայի առաջնության 2023/24 մրցաշրջանի մեկնարկային չորս տուրերում։

Այսպիսով, «արքայական» ակումբն իր պատմության մեջ միայն երրորդ անգամ հասավ նման արդյունքի։ Մադրիդցիները չորս անընդմեջ հաղթանակ են տարել միայն 1961/62 և 1962/63 մրցաշրջաններում։

Այս մրցաշրջանում «Ռեալը» հաղթեց «Ատլետիկոյին» (2:0), «Ալմերիային» (3:1), «Սելտային» (1:0), «Խետաֆեին» (1:0):

Լիգայի հինգերորդ տուրում Կառլո Անչելոտտիի թիմը սեպտեմբերի 17-ին կընդունի «Ռեալ-Սոսյեդադին»։