«Կրասնոդարի» հարձակվող Էդուարդ Սպերցյանը մեկնաբանել է «Պարի ՆՆ»-ի կիսապաշտպան Էդգար Սևիկյանի՝ Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու որոշմանը։
«Երբ իմացա նրա ընտրության մասին, անմիջապես գրեցի նրան։ Երբ մենք խաղացինք իրար դեմ այստեղ՝ Կրասնոդարում, ես խոսեցի նրա հետ։ Նա շատ լավ տղա է և իսկապես մեծ ֆուտբոլային տաղանդ։ Հիմա նա ուժեղ ֆուտբոլ է ցուցադրում։
Ես նրան հաջողություն մաղթեցի և ասացի, որ սպասում ենք Հայաստանի հավաքականում։ Մենք շատ լավ թիմ ունենք, կընդունենք նրան, և նա կօգնի մեզ ավելի ուժեղ լինել»,- ասել է Սպերցյանը «СЭ»-ին։
Սեւիկյանը «Լոկոմոտիվի» ակադեմիայի սան է։ Նա ելույթ է ունեցել իսպանական «Լեւանտեի» և «Պարի ՆՆ»-ում։ Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրած 10 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ։