ՊՍԺ-ի դարպասապահ Կեյլոր Նավասը կարող է հեռանալ թիմից մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը։ Փարիզցիները դեռ ակնկալում են բաժանվել ֆուտբոլիստից, գրում են ֆրանսիական լրատվամիջոցները։
Ակումբը սպասում է Թուրքիայի կամ Սաուդյան Արաբիայի թիմերի առաջարկներին։ Այս երկրներում տրանսֆերային պատուհանը դեռ բաց է։
Նավասը նախորդ մրցաշրջանն անցկացրել է «Նոթինգհեմ Ֆորեսթում»՝ Պրեմիեր Լիգայում անցկացնելով 17 հանդիպում, բաց է թողել 32 գոլ և երկու անառիկ է պահել դարպասը։ 36-ամյա խաղացողի պայմանագիրը «ՊՍԺ»-ի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը, նրա տրանսֆերային արժեքը կազմում է 5 միլիոն եվրո։