Չավի․ «Անսու Ֆաթիի նպատակը վերադառնալն ու հաջողության հասնելն է «Բարսելոնայում»»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է կիսապաշտպան Անսու Ֆաթիի՝ «Բրայթոն» վարձավճարով հեռանալու մասին։

«Անսու Ֆաթիի վերադարձը վարձակալությունից ետո». սա է հիմնական նպատակը։ Նա այնպիսի զգացողություն ունի, որ պետք է խաղալ, և նպատակը վերադառնալն է։ Նա շարունակում է մնալ ակումբի ժառանգությունը, նպատակը վերադառնալն ու հաջողության հասնելն է «Բարսելոնայում»»,- Sport.es-ին ասել է Չավին:

Նախորդ մրցաշրջանում Ֆաթին «Բարսելոնայի» կազմում 50 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 10 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆատիի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։