«Այնտրախտի» սպորտային տնօրենը՝ Ռանդալ Կոլո-Մուանիի ՊՍԺ-ին վաճառելու մասին. «Մենք առաջարկ ստացանք, որից չկարողացանք հրաժարվել»

«Այնտրախտի» մարզական տնօրեն Մարկուս Կրեշեն մեկնաբանել է ֆրանսիացի հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանիի ՊՍԺ տեղափոխությունը, ում համար փարիզցիները վճարել են ռեկորդային 95 միլիոն եվրո։

«Մենք կցանկանայինք, որ Ռանդալ Կոլո-Մուանին ավելի երկար մնար մեզ հետ, և դա այն է, ինչի մասին մենք խոսում էինք վերջին շաբաթների ընթացքում: Սակայն, ի վերջո, վերջին ժամերին տեղի ունեցած իրադարձությունները և դրանից բխող բիզնես պարամետրերը, որոնք ռեկորդային վաճառքի գումար են ներկայացնում ակումբի համար։

Ուշ կեսօրին, ելնելով ՊՍԺ-ի ֆուտբոլիստին առաջարկած իրավիճակից, մենք հայտարարեցինք, որ առաջարկը ընդունելու պատճառ չունենք և պլանավորում ենք պահել Մուանիին։ Ուշ երեկոյան առաջարկ ստացանք, որից ֆինանսական տեսակետից ուղղակի չէինք կարող հրաժարվել։

Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Ռանդալին նախորդ մրցաշրջանում ցուցադրած խաղի համար»,- Կրեշեի խոսքերն է մեջբերում գերմանական ակումբի պաշտոնական կայքը: