«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը մեկնաբանել է Անգլիայի առաջնության 4-րդ տուրի խաղում «Ֆուլհեմի» նկատմամբ տարած հաղթանակը (5:1):
«Մեկնարկը մի փոքր անփույթ էր, բայց լավ ավարտվեց: Կարևոր հաղթանակ՝ մեկնում ենք միջազգային ընդմիջման՝ չորսից չորս խաղում հաղթելով։
Կարծում եմ՝ Գվարդիոլան կարոտում է մեզ, և մենք էլ երբեմն կարոտում ենք նրան։ Այնպես որ, մենք անհամբեր սպասում ենք նրա վերադարձին»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է BBC-ն: