ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին դեռ կարող է հեռանալ իր թիմից։ Մինչ Եվրոպայում տրանսֆերային պատուհանը արդեն փակվել է, Սաուդյան Արաբիայի տեղական ակումբները դեռ կարող են գործարքներ կնքել։
Լրագրող Աբդելլահ Բուլմայի տեղեկությունների համաձայն՝ «Ալ-Արաբին» ՊՍԺ-ին 50 միլիոն եվրոյի առաջարկ է արել Վերատիի համար։
Աղբյուրը հայտնում է, որ ակումբները ներկայումս ակտիվ բանակցություններ են վարում փոխզիջում գտնելու համար։
Հիշեցնենք, որ Վերատին ներառված չէ փարիզցիների գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի ծրագրերում։