«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը խոսել է Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշի վարձակալության մասին։
«Ֆելիշը մեզ հարյուր տոկոսով պետք էր։ Մեզ միշտ դուր է եկել այս խելագար տաղանդավոր ֆուտբոլիստը, ով կարող է հարձակման ժամանակ մի քանի դիրքեր փակել»,- Չավիի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։
Մասնագետը հավելել է, որ Ֆելիշը մեծ ջանքեր է գործադրել այս տրանսֆերը հնարավոր դարձնելու համար։
Հարկ է նշել, որ «Բարսելոնան» պորտուգալացուն վարձակալել է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը՝ առանց գնման իրավունքի։