«Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն կրկնել է «ռոսոներիների» նախկին հարձակվող Անդրեյ Շևչենկոյի ռեկորդը։ Դա տեղի է ունեցել Ա Սերիայի 3-րդ տուրի «Ռոմայի» հետ հանդիպմանը (2:1)։
Օլիվյե Ժիրուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով 4 գոլ խփեց «Միլանի» կազմում Ա Սերիայի առաջին երեք տուրերում Անդրեյ Շևչենկոյից հետո, ով նույնքան գոլ խփեց 2001/02 մրցաշրջանի սկզբում։
Հիշեցնենք, որ «Ռոմայի» հետ խաղում Օլիվյե Ժիրուն 9-րդ րոպեին անվրեպ իրացրեց 11 մետրանոցը։