ՊՍԺ-ի պաշտպան Խուան Բերնատը կարիերան կշարունակի «Բենֆիկայում»։
30-ամյա իսպանացին պորտուգալական ակումբին միացել է վարձավճարով մինչև 2024 թվականի ամառ։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։
2022/23 մրցաշրջանում Բերնատը բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։