«Էվերթոնի» ֆուտբոլիստը տեղափոխվեց անգլիական մեկ այլ թիմ

«Ֆուլհեմը» տրանսֆերային պատուհանի վերջին օրը պայմանագիր է կնքել «Էվերթոնի» կիսապաշտպան Ալեքս Իվոբիի հետ:

27-ամյա նիգերիացի ֆուտբոլիստը հինգ տարվա պայմանագիր է կնքել։

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ տրանսֆերային գումարը կազմել է 25 մլն եվրո։

Ֆուտբոլիստը 140 հանդիպում է անցկացրել «Էվերթոնի» կազմում՝ դառնալով 9 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։