Իտալիայի առաջնությունում «Ռոման» ամենավատ մեկնարկն է գրանցել, որի մեկնարկային երեք խաղերից հետո վաստակել է 1 միավոր։
Ժոզե Մոուրինյոյի թիմը երկու անգամ պարտվել է՝ «Վերոնային» և «Միլանին», մեկ անգամ էլ ոչ-ոքի է խաղացել «Սալերնիտայի» հետ:
Սա վատագույն ցուցանիշն է 1950/51 մրցաշրջանից ի վեր, ըստ Football Italia-ի:
Նշենք, որ այդ մրցաշրջանում հռոմեական թիմը նահանջեց Սերիա Բ: