«Չելսիի» կիսապաշտպան Կալում Հադսոն-Օդոյը դարձել է «Նոթինգհեմ Ֆորեսթի» ֆուտբոլիստ։
Ակումբը հայտարարել է 22-ամյա անգլիացու հետ երեք տարվա պայմանագիր կնքելու մասին։ Ըստ Transfermarkt-ի՝ տրանսֆերը կազմում է 3,5 մլն եվրո և 2,3 մլն եվրո, կարող է լինել բոնուս:
«Նոթինգհեմ Ֆորեսթում» եզրային հարձակվողը հանդես կգա 14-րդ համարի ներքո։
Հադսոն-Օդոյը «Չելսիի» սան է, լոնդոնյան թիմի կազմում անցկացրել է 126 հանդիպում (16 գոլ, 22 գոլային փոխանցում), հաղթել Չեմպիոնների Լիգայում և Եվրոպայի Լիգայում։