«Սևիլիան» իր պաշտոնական կայքում հայտարարել է արգենտինացի կիսապաշտպան Ալեխանդրո Գոմեսի հետ պայմանագիրը խզելու մասին։
«Սևիլիան» շնորհակալություն է հայտնում Պապու Գոմեսին կատարած աշխատանքի համար և մաղթում ամենայն բարիք ապագայում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Արգենտինացու պայմանագիրն ակումբի հետ նախատեսված էր մինչև 2024 թվականի հունիսը։