«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է մյունխենյան ակումբի համար Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի վիճակահանության արդյունքները։
«Չեմպիոնների Լիգայում յուրաքանչյուր մրցակից մարտահրավեր է, որը մենք ընդունում ենք մեծ ցանկությամբ և նվիրումով։ «Մանչեսթեր Յունայթեդը», «Կոպենհագենը» և «Գալաթասարայը» թիմի և երկրպագուների համար չափազանց գրավիչ մրցակիցներ են խմբում», – նշել է Թոմաս Տուխելը։
Եվրագավաթների գլխավոր խաղարկության վերջին տուրում «Բավարիան» կարողացավ դուրս գալ քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվեց մրցաշարի գործող հաղթող «Մանչեսթեր Սիթիին»։