«Լիվերպուլը» մտադիր չէ Մոհամեդ Սալահին վաճառել «Ալ-Իթթիհադին»։
Անգլիական ակումբը եգիպտացի ֆուտբոլիստին անձեռնմխելի է համարում, թեպետ Սալահը դեմ չէ տրանսֆերին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սաուդյան Արաբիայի թիմը Սալահի համար պատրաստ է առաջարկել 150 մլն եվրո։ Ինչպես հաղորդում է CBS-ի լրագրող Բեն Ջեյքոբսը, առաջարկը կարող է հասցնել 200 միլիոնի՝ «Լիվերպուլի» դիրքերի ամրությունը ստուգելու համար։
Անցած մրցաշրջանում 31-ամյա Սալահը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 38 խաղ, դարձել 19 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։