«Չելսիի» եզրային հարձակվող Ռահիմ Սթերլինգը ձերբակալվել է։
Սթերլինգի տունը կողոպտել են 2022 թվականի դեկտեմբերին։ Հաղորդվել է, որ զինված հանցագործները գողացել են 300 հազար ֆունտ արժողությամբ ժամացույց։
Ինչպես հայտնում է The Guardian-ը, հարձակվողներից մեկը բերման է ենթարկվել, պարզվել է, որ դա 23-ամյա Էմիլիանո Կրոզին է։ Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել կողոպուտի 33 կետով:
Կրոզին կալանավորվել է և սեպտեմբերի 21-ին կկանգնի դատարանի առաջ: