Սիմոնե Ինձագի․ «Մենք ցանկանում ենք նորից դառնալ Չեմպիոնների Լիգայի հերոսներ»

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի վիճակահանության արդյունքները։

Միլանը մտավ D խումբ, որտեղ կխաղա «Բենֆիկայի», «Զալցբուրգի» և «Ռեալ-Սոսյեդադի» հետ։

«Անցյալ մրցաշրջանում մենք հաղթահարեցինք մի անհավատալի ճանապարհ, որը մեզ տարավ Ստամբուլի եզրափակիչ, որտեղ կանգ առանք մեր երազանքներից մեկ քայլ առաջ: Մենք մրցեցինք մեծ թիմերի հետ, կռվեցինք չափազանց դժվար ասպարեզներում, բայց այս ամենն էլ ավելի մեծ հավատ տվեց մեզ։

Չեմպիոնների Լիգան կարևոր մակարդակ է, և մենք ցանկանում ենք նորից դառնալ դրա գլխավոր հերոսները։ Բոլոր հանդիպումները բարդ են լինելու, ինչպես միշտ այս մրցաշարում։ Այստեղ ոչ մեկին անվճար ոչինչ չի տրվում։ Բոլոր մրցակիցները լավ կազմակերպված են: Մենք կներդնենք մեր բոլոր ջանքերը, քանի որ չենք ցանկանում ընդհատել մեր հաջողությունների շարքը։ Արկածները շարունակվում են։ Մենք «Ինտերն» ենք, և ցանկանում ենք ավելի շատ երազել»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։