Դորտմունդի «Բորուսիան» իր պաշտոնական կայքում հայտնել է, որ պայմանագիր է կնքել «Վերդերի» հարձակվող Նիկլաս Ֆյուլկրուգի հետ։
30-ամյա հարձակվողի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը։
2022/23 մրցաշրջանում նա Գերմանիայի առաջնության 28 հանդիպման է մասնակցել «Վերդերի» կազմում, որտեղ դարձել է 16 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Նա նաև ինը հանդիպում է անցկացրել Գերմանիայի հավաքականի կազմում, այդ թվում՝ Քաթարում կայացած աշխարհի առաջնությունում։
«Բորուսիան» յուրահատուկ ակումբ է։ Ինձ շատ ուրախացրեց այս առաջարկը, քանի որ այս թիմ տեղափոխվելը հենց այն է, ինչ ցանկանում էի։ Այստեղ ես հնարավորություն ունեմ զարգանալու և նոր փորձ ձեռք բերելու։ Չեմ համբերում տեսնելու մարզադաշտն իր արտասովոր երկրպագուներով»,- ասել է Ֆյուլկրուգը։