«Բարսելոնայի» պաշտպան Կլեման Լանգլեն այս մրցաշրջանը կանցկացնի «Ասթոն Վիլայում»։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ պաշտպանը բուժզննում է անցել օգոստոսի 31-ին, իսկ սեպտեմբերի 1-ին վարձավճարով կտեղափոխվի անգլիական ակումբ։ Նշվում է, որ գործարքը չի ներառում գնման տարբերակ։ «Ասթոն Վիլան» կվճարի ֆրանսիացու աշխատավարձի մեծ մասը։
Լանգլեն նախորդ մրցաշրջանն անցկացրել է «Թոթենհեմում», որտեղ Պրեմիեր Լիգայի 26 խաղում դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ։