Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Յանիկ Ֆերեյրա-Կարասկոն կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։
Ինչպես հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան՝ բելգիացին սկզբունքային համաձայնության է եկել «Ալ-Շաբաբի» հետ տրանսֆերի շուրջ։
Կարասկոյի պայմանագիրը սաուդյան թիմի հետ նախատեսված կլինի մինչև 2026 թվականը: