Լևերկուզենի «Բայերը» հետաքրքրված է «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի ծառայություններով, հայտնում է Матч ТВ-ն։
Աղբյուրի համաձայն՝ գերմանական ակումբը այս պահին ոչ մի փաստաթուղթ չի ուղարկել «Լոկոմոտիվ», սակայն կապ է պահպում ֆուտբոլիստի գործակալի հետ և դիտարկում է Եվրոպայում տրանսֆերային պատուհանի վերջին օրերին պաշտպան ձեռք բերելու տարբերակը։
Օգոստոսի կեսերին Թիկնիզյանը երրորդ անգամ անընդմեջ ճանաչվեց «Լոկոմոտիվի» ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
Ավելի վաղ հաղորդվում էր Թիկնիզյանի՝ «Վերդեր» հնարավոր տեղափոխության մասին։