«Ասթոն Վիլայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն կարող է հեռանալ թիմից, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Նշվում է, որ ֆուտբոլիստին հավակնում են «Բեշիքթաշը» և «Բետիսը»։ Երկու ակումբներն էլ օգոստոսի 30-ին առաջարկ են արել կիսապաշտպանի համար։
«Ասթոն Վիլան» դեմ չէ բրազիլացու հեռանալուն, այլ միայն իր պայմաններով։ Կարիերան շարունակելու ընտրությունը մնում է Կոուտինյոյին։