Հայաստանի ազգային հավաքականը բաց մարզում կանցկացնի մեդիայի ներկայացուցիչների համար

Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 4-ին` ժամը 18:00-ին, կանցկացնի հերթական մարզումը, որը բաց կլինի մեդիայի ներկայացուցիչների համար, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

Մարզումից հետո կհանձնվեն Հայաստանի 2022/2023 թ. Պրեմիեր Լիգայի լավագույն ֆուտբոլիստների մրցանակները: Դրանից հետո լրագրողները հնարավորություն կունենան հարցեր ուղղել մի քանի ֆուտբոլիստների:

Մեդիայի այն ներկայացուցիչները, ովքեր ցանկանում են ներկա գտնվել մարզմանը, պետք է մինչև սեպտեմբերի 2-ը՝ ժամը 18:00, մասնակցության հայտ ուղարկեն media@ffa.am էլեկտրոնային հասցեին:

Լրագրողները կարող են վերցնել իրենց անցագրերը սեպտեմբերի 4-ին՝ ժամը 17:45-ից սկսած, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայի ընդունարանից։