«Յուվենտուսը» կվճարի Լեոնարդո Բոնուչիի աշխատավարձի 25%-ը

Թուրինի «Յուվենտուսը» «Ունիոն Բեռլինին» կվճարի կենտրոնական պաշտպան Լեոնարդո Բոնուչիի աշխատավարձի 25%-ը։ Լրագրող Օրացիո Ակոմանդոյի խոսքերով՝ ակումբները համաձայնության են եկել այս հարցում։

Ավելի վաղ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հաստատել էր, որ Բոնուչիի տրանսֆերը լիովին համաձայնեցված է։ Առաջիկա ժամերին ֆուտբոլիստը կժամանի Գերմանիա բուժզննման և պայմանագիր կկնքի մինչև մրցաշրջանի ավարտը՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Հիշեցնենք, որ Բոնուչին նախկինում չէր ցանկանում հեռանալ «Յուվենտուսից», սակայն ակումբի ղեկավարությունը ֆուտբոլիստին հասկացրել էր, որ նա ներառված չէ թիմի ծրագրերի մեջ։