«Ֆիորենտինայի» կիսապաշտպան Սոֆյան Ամրաբատը կարող է առաջիկա ժամերին տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։
Անգլիական ակումբը ֆեյր-փլեյի հետ կապված խնդիրների պատճառով նախընտրում է վարձակալել 27-ամյա մարոկկացուն։ Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, «մանուշակները» պատրաստ են Ամրաբատին վարձավճարով բաց թողնել Անգլիա, եթե համաձայնագիրը ներառի մրցաշրջանի ավարտին պարտադիր գնման տարբերակը։
Սոֆյան Ամրաբատի գործող պայմանագիրը «Ֆիորենտինայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։