«Լոկոմոտիվի» մարզական տնօրեն Դմիտրի Ուլյանովը SE-ի հետ զրույցում խոսել է թիմի պաշտպան Նաիր Թիկնիզյանի նկատմամբ «Բայերի» հետաքրքրության մասին։
«Տրանսֆերային պատուհանը կփակվի առաջիկա ժամերին։ Ինչ-որ հավելյալ բան պետք է լինի, որպեսզի Թիկնիզյանը հեռանա թիմից։ Կարծում եմ նա կմնա թիմում»,- հայտնել է մարզական տնօրենը։
Այս մրցաշրջանում 24-ամյա հայ ֆուտբոլիստը «Լոկոմոտիվի» կազմում 9 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։