Եվրոպական ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) նախագահ Ալեքսանդր Չեֆերինը արձագանքել է Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի (RFEF) նախագահ Լուիս Ռուբիալեսի, իսպանացի ֆուտբոլիստ Ջենիֆեր Էրմոսոյի համբույրին։
«Իմ ցանկացած մեկնաբանություն հավասարազոր կլինի ճնշման։ Պարզապես պետք է ասեմ, որ տխուր եմ, որ նման իրադարձությունը ստվերում է Իսպանիայի հավաքականի հաղթանակը։ Մենք պետք է ինչ-որ բան փոխենք. Իհարկե, նրա արածը տեղին չէր։ Սա բոլորս գիտենք։ Հուսով եմ, որ նա ինքն է հասկանում, որ դա տեղին չէր։ Առայժմ սա բավական է, քանի որ որոշումը կկայացնի կարգապահական կոմիտեն»,- Չեֆերինի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին Իսպանիայի կանանց հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ աշխարհի չեմպիոն՝ մրցաշարի եզրափակչում հաղթելով Անգլիային (1:0): Տոնակատարության ժամանակ Ռուբիալեսը համբուրել է Ջենիֆեր Էրմոսոյի շուրթերը։