Ժոաու Ֆելիշը առաջիկա ժամերին կարող է դառնալ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշը առաջիկա ժամերին կարող է դառնալ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ, հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան։

Ըստ աղբյուրի՝ կողմերը մեկ քայլ է հեռու գործարք կնքելուց։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 23-ամյա պորտուգալացին հավակնում է «Լիվերպուլին»։ Մերսիսայդցիները ֆուտբոլիստին դիտարկում են որպես Մոհամեդ Սալահին փոխարինող։

2022/23 մրցաշրջանի երկրորդ հատվածում Ֆելիշը վարձավճարով հանդես եկավ «Չելսիում»։ Լոնդոնյան ակումբի կազմում անցկացրած 20 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ։