Լիոնել Մեսսիի որդին՝ Տիագո Մեսսին, կմարզվի «Ինտեր Մայամիի» ակադեմիայում

Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի որդին՝ Տիագո Մեսսին, կմարզվի «Ինտեր Մայամիի» ակադեմիայում, հայտնում է Daily Mail-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 11-ամյա Տիագոն ակադեմիայում կխաղա մինչև 12 տարեկանների թիմում։

36-ամյա արգենտինացին այս ամառ է միացել ՄԼՍ-ի ակումբին: Նա մասնակցել է 9 հանդիպման, դարձել 11 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։