«Պորտուն» հայտարարել է «Այաքսից» մեքսիկացի պաշտպան Խորխե Սանչեսին ձեռք բերելու մասին:
2023/24 մրցաշրջանը ֆուտբոլիստը վարձավճարով կանցկացնի Պորտուգալիայում։
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ «Պորտուն» հնարավորություն կունենա գնելու ֆուտբոլիստին 4 միլիոն եվրոյով։
Երբ համաձայնագրի որոշ տարբերակներ կատարվեն, գնումը կդառնա պարտադիր։
Անցած մրցաշրջանում Սանչեսը Հոլանդիայի առաջնությունում անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Սանչեսը 2019 թվականից ի վեր ազգային հավաքականում արդեն անցկացրել է 36 հանդիպում։