«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը խոսել է մյունխենյան ակումբ իր տեղափոխության մասին:
«Իմ տեղափոխությունը Գերմանիա ոգեշնչված է այլ ֆուտբոլիստների օրինակներով: Օրինակ՝ հիշում եմ, թե ինչպես Դեյվիդ Բեքհեմը «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվեց «Ռեալ»։ Այն ժամանակ ես երեխա էի, բայց հիշում եմ, որ դա ինձ ցնցեց։ Միշտ ցանկացել եմ ինձ փորձել մեկ այլ առաջնությունում»,- Քեյնի խոսքերը մեջբերում է Bild-ը:
Քեյնը «Բավարիա» է տեղափոխվել այս ամառ «Թոթենհեմից» ավելի քան 100 միլիոն եվրոյի դիմաց: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։