«Բարսելոնան» շատ մոտ է «Ֆլամենգոյի» 19-ամյա հարձակվող Պետերսոն Նովաեսին ձեռք բերելուն, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Իսպանական ակումբը ֆուտբոլիստի համար կվճարի 3 մլն եվրո։ Սկզբում բրազիլացի հարձակվողը հանդես կգա ակումբի ակադեմիայում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Բարսելոնան» հայտարարել էր մեկ այլ տաղանդավոր բրազիլացու՝ Վիտոր Ռոկեի հետ պայմանագիր կնքելու մասին։