Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի մարզիչ է նշանակվել Թիերի Անրին։ Հաջորդ ամառ նրա գլխավորությամբ Ֆրանսիայի հավաքականը հանդես կգա տնային օլիմպիական ֆուտբոլի մրցաշարում։
Մամուլի ասուլիսում Անրին հարց է ստացել այն մասին, թե արդյոք Կիլիան Մբապպեն կարող է մասնակցել Օլիմպիական խաղերին։ Ավելի վաղ հարձակվողը խոսել էր օլիմպիական մրցաշարում խաղալու իր ցանկության մասին։
«Հիանալի կլիներ։ Բայց, ցավոք, դեռ ոչինչ չեմ կարող ասել։ Ֆրանսիայում Օլիմպիական խաղերը պատմական իրադարձություն են։ Ուրախ եմ, որ նրանք այստեղ կլինեն, բայց հիմա մտածում եմ այլ հանդիպումների մասին»,- ասել է Անրին։
Նշենք, որ յուրաքանչյուր թիմ կարող է օլիմպիական ֆուտբոլի մրցաշարին մասնակցել 23 տարեկանից բարձր երեք ֆուտբոլիստների։