«Նյուքասլի» ավագ և պաշտպան Ջամալ Լասելեսը հարձակման է ենթարկվել Նյուքասլի կենտրոնում գտնվող փողոցներից մեկում, հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ մի քանի տղամարդ գիշերային ակումբի մոտ հարձակվել են ֆուտբոլիստի և նրա 19-ամյա եղբոր վրա և սպառնացել կրակել նրանց վրա։ Հակամարտությունը սկսվել է այն պատճառով, որ հարձակվողներից մեկը մի քանի անգամ հարվածել է եղբայր Լասելեսին՝ արմունկով կոկորդին։
Ականատեսները հայտնում են, որ 29-ամյա երիտասարդը միջամտել է և հրել տղամարդկանցից մեկին։ Այնուհետև օղու շիշը նետել են «Նյուքասլի» ավագի վրա, որը քիչ է մնացել դիպչի նրա գլխին: Դրանից հետո մի խումբ անհայտ անձինք հարձակվել են Լասելեսի վրա ու սկսել ծեծել նրան։
Հարձակվողները դեպքի վայրից փախել են, մինչև շտապօգնության աշխատակիցները ժամանել են, իսկ Լասելեսի եղբայրը տեղափոխվել է հիվանդանոց։ «Նյուքասլը» տեղյակ է տեղի ունեցածի մասին։ Ներկայումս ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում։
Լասելեսը «Նյուքասլում» հանդես է գալիս 2014 թվականից։ Այս ընթացքում նա անցկացրել է 225 հանդիպում, դարձել 14 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։