Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է մրցաշրջանի սկզբում թիմի ցուցադրած խաղի մասին։
«Ես մեծ վստահություն ունեմ մեր թիմի վրա, մեր տարբերությունը թվերի մեջ է, և հուսով եմ, որ կկարողանամ համոզվել, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ առավելագույն արժեք բերի խաղադաշտում»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Իսպանիայի առաջնության 3-րդ տուրի խաղում «Ատլետիկոն» 7։0 հաշվով հաղթեց «Ռայո Վալեկանոյին»։ Սիմեոնեի թիմն այս պահին Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում 7 միավորով զբաղեցնում է երկրորդ տեղը։