«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսն ամփոփել է Լա Լիգայի երրորդ տուրի հանդիպման արդյունքները, որում իր սաները 3։4 հաշվով հաղթեցին «Վիլյառեալին»։ Հանդիպման ընթացքում «Բարսան» սկզբում առաջ անցավ 2:0 հաշվով, իսկ հետո զիջեց 2:3 հաշվով, բայց կարողացավ հետ գալ և հաղթել:
«Խաղը խելահեղ ստացվեց մեր պատճառով։ Մենք գերիշխում էինք, բայց և շատ բաց թողեցինք։ Լավ խաղ էր հարձակման գծում, բայց մենք խնդիրներ ունեինք պաշտպանությունում։ Բայց այս թիմի դեմ հյուրընկալվելիս հեշտ չէ»,- Չավիի խոսքերն է մեջբերում Football Espana-ն:
«Բարսելոնան» (7 միավոր) հաղթանակի շնորհիվ բարձրացավ Լա լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ տեղ։