Անխել դի Մարիան՝ Լիոնել Մեսսիին․ «Կանգնիր, դու խենթ ես, խենթ թզուկ»

«Բենֆիկայի» հարձակվող Անխել դի Մարիան Լիոնել Մեսսիին խելագար գաճաճ է անվանել «Ինտեր Մայամիի» կազմում նրա հերթական գոլից հետո։

«Կանգնիր, դու խենթ ես, խենթ թզուկ», – գրել է Դի Մարիան Մեսսիի սոցցանցում։

Հիշեցնենք, որ MLS-ի կանոնավոր առաջնությունում իր նորամուտը «Նյու Յորք Ռեդ Բուլզի» դեմ խաղում (2-0), Մեսսին փոխարինման դուրս եկավ և գոլ խփեց։ Մեսսին «Ինտեր Մայամիի» կազմում անցկացրած 9 խաղում արդեն խփել է 11 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։