«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին մեկնաբանել է Ա Սերիայում հնարավոր չեմպիոնության հարցը։
«Իհարկե, սա է մեր նպատակը։ Մենք գոհ ենք խաղից, քանի որ առաջին խաղից հետո մեկ քայլ առաջ ենք կատարել: Մենք խաղացինք մեր ուզած հատկանիշներով ֆուտբոլիստների՝ շատ հարձակվողական և ակտիվ մոտեցմամբ:
Տրանսֆերային պատուհանը փակվում է հաջորդ շաբաթ, և դեռ տեղեկություններ կան, որ «Միլանը» փնտրում է այնպիսի կենտրոնական հարձակվողի, ինչպիսին «Պորտուի» Մեհդի Տարեմին է, որպեսզի Ժիրուին հանգիստ տանք: Օլին հիանալի ֆուտբոլիստ է, բայց եթե մենք ցանկանում ենք մրցունակ լինել երկու մրցաշարերի համար, ապա ոչ մի ֆուտբոլիստ չի կարող երաշխավորել 100% երաշխիք ողջ մրցաշրջանի ընթացքում»,- ասել է Պիոլին Sky Sport Italia-ին տված հարցազրույցում։