Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին խոսել է հարձակվող Կիլիան Մբապպեի՝ ՊՍԺ-ի հետ համագործակցությունը շարունակելու որոշման մասին։
«Ուրախ եմ, որ Կիլիանը մնում է: Կարծում եմ, որ գտնված լուծումը ճիշտ է նրա, ակումբի և Ֆրանսիայի հավաքականի համար։
Նասեր Ալ-Խելաիֆին հիանալի է գործում ՊՍԺ-ի հետ։ Կարծում եմ՝ նա շուտով կխոսի այս իրավիճակի մասին»,- ասել է Սարկոզին Le Parisien-ին տված հարցազրույցում։