Ֆրանսիական «Լիոնի» հարձակվող Բրեդլի Բարկոլան ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ ցանկանում է հեռանալ ակումբից այս ամառ։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆաբրիս Հոքինսն իր Twitter-ում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղացողը այդ մասին հայտնել է նաև «Լիոնի» մարզչական շտաբին։ Նշվում է, որ Բարկոլան կցանկանար տեղափոխվել մայրաքաղաք ՊՍԺ, սակայն փարիզեցիների հետ ձեռքերում դեռ համաձայնություն չունի։
Տրանսֆերի համար ՊՍԺ-ն դեռ պետք է համաձայնության գա «Լիոնի» հետ, որը մի քանի անգամ փոխել է ֆուտբոլիստի վճարման պահանջները։