Լիսաբոնի «Բենֆիկայի» հարձակվող Անխել Դի Մարիան պատմել է, որ կարող էր սաուդյան ակումբ տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
«Ես բազմաթիվ զանգեր եմ ստացել Սաուդյան Արաբիայից։ Ինձ անհավանական գումարներ առաջարկեցին, բայց ես ընտրեցի սրտով, ուստի որոշեցի վերադառնալ «Բենֆիկա»: Ես երախտապարտ եմ ակումբին և մեր երկրպագուներին, քանի որ նման կերպ նոր ֆուտբոլիստների հետ հանդիպելն անհավանական բան է։ Հաճելի էր նման ընդունելության արժանանալը։ Ակումբից դուրս եկա մուտքի դռներով ու նույն ճանապարհով վերադարձա։ Նրանք ինձ շատ լավ են վերաբերվում»,- Դի Մարիայի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը՝ D Sports Radio-ին հղումով:
35-ամյա Դի Մարիան «Բենֆիկայում» խաղացել է 2007-2010 թվականներին։ Արգենտինացի հարձակվողը վերադարձել է Լիսաբոն այս ամառ՝ ակումբին միանալով Թուրինի «Յուվենթուսից» անվճար տրանսֆերի միջոցով: