«Սելտայի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը մեկնաբանել է Լա լիգայի երրորդ տուրի խաղում Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունը (0:1)։
«Տուգանայինի դեպքում մենք տեսնում ենք, որ Իվան Վիլյարը խաղաց գնդակին: Եվ մենք չենք հասկանում, թե ինչու Լարսենի գոլը չեղարկվեց։
Մենք հեռանում ենք գլխիկոր, քանի որ երեք միավոր կորցրինք, թեև հնարավորություններ էինք ստեղծում: Թիմը լավ խաղաց, և ես կցանկանայի, որ նրանք շարունակեին նույն ոգով։
Բնական է, որ դու պարտվում ես «Ռեալին», երբ քո գոլը չեղարկվում է, քո դարպասում 11 մետրանոց է նշանակվում, և դու մեկ սխալ ես գործում»,- Բենիտեսի խոսքերն է մեջբերում Marca-ն։