Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի երրորդ տուրի խաղում «Ալ-Նասրը» խոշոր հաշվով հաղթանակ տարավ «Ալ-Ֆաթեհի» նկատմամբ (5:0):
Առաջին երեք գոլերին մասնակցել է «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ 27-րդ րոպեին նա կրնկով գոլային փոխանցում կատարեց Սադիո Մանեին, ապա 2 անգամ անձամբ գրավեց մրցակցի դարպասը (38-րդ և 55-րդ րոպեներին)։ 81-րդ րոպեին Մանեն դուբլի հեղինակ դարձավ, իսկ 96-րդ րոպեին Ռոնալդուն խփեց իր երրորդ գոլը՝ ձեւակերպելով հանդիպման վերջնական հաշիվը։
«Ալ-Նասրը» վաստակեց առաջին միավորներն առաջնությունում և վաստակած 3 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնական։ «»Ալ-Ֆաթեհը» 4 միավորով 8-րդ տեղում է։
https://youtu.be/eshZSPkLF4w?si=mkcc4ykyQcrDHLHp