Թոմաս Մյուլերը ընտրություն է կատարել Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի միջև

«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը խոսել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի և «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին։

«Ո՞վ է բոլոր ժամանակների մեծագույնը: Ինձ համար լավագույնը Մեսսին է, քանի որ նա ստիպում է մարդկանց ասել. «Ես մարզադաշտ եմ գնում նրա էլեգանտության պատճառով», և միևնույն ժամանակ նա շատ արդյունավետ է գոլեր խփելու, ռեկորդների և տիտղոսների հասնելու գործում: Ռոնալդուն նույնպես ուժեղ թեկնածու է երկու կատեգորիաներում՝ վիճակագրություն և տիտղոսներ, բայց Մեսսին պարզապես ավելի նուրբ և էլեգանտ է»,- Մյուլլերի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Հիշեցնենք, որ իր կարիերայի ընթացքում Լիոնել Մեսսին յոթ «Ոսկե գնդակ» է նվաճել և այս ցուցանիշով ռեկորդակիր է։ Ռոնալդուն իր հերթին հինգ անգամ արժանացել է «Ոսկե գնդակին»։