Ջոնի Էվանսը կարող է կարիերան շարունակել իր նախկին ակումբում

Պաշտպան Ջոնի Էվանսը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում»: Այս մասին հայտնում է The Telegraph-ը։

35-ամյա պաշտպանողական ֆուտբոլիստի ներկայիս մարզավիճակը տպավորել է «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին մինչմրցաշրջանային ժամանակաշրջանում, հայտնում է աղբյուրը: Մեկ տարվա պայմանագրի ստորագրման գործարքը կլինի առաջիկա մի քանի օրվա ընթացքում։

Էվանսը «Մանչեսթեր Յունայթեդի» սան է: «Կարմիր սատանաների» առաջին թիմի կազմում հյուսիսիռլանդացի պաշտպանն իր նորամուտը նշեց 2007 թվականի սեպտեմբերի 26-ին Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության «Քովենթրի Սիթիի» հետ խաղում։ Վերջին տարիներին Ջոնին խաղում էր «Լեսթեր Սիթիում», որը լքեց անգլիական Պրեմիեր Լիգան 2022/23 մրցաշրջանի վերջում։