Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Քրիստոֆ Դյուգարին քննադատել է ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատիին:
«Կարծում եմ, որ Վերատիի համար ամեն ինչ ավարտված է: Նա 31 տարեկան է։ Նա ՊՍԺ-ում է եղել 11 տարի, երբեք չի հասկացել, թե ինչ է ֆուտբոլիստի կարիերան և կյանքը։ Ի՞նչ է նշանակում լինել բարձր մակարդակի մասնագետ։ Դա կյանքի ընտրություն է, ես լավ ֆուտբոլիստ էի, բայց ես նյարդային էի։ Վերատին շատ լավ ֆուտբոլիստ է։ Բոլորս համաձայն ենք, նա փայլեց իր տաղանդով և գիտեր, թե ինչպես անել այն, ինչ շատ քիչ կիսապաշտպաններ կարող են անել: Բայց նա լավագույն մարզիկը չէ։
11 տարի շարունակ նրան հաջողվել է փայլել մարզիչների և ղեկավարների աչքում: Մեղքը նույնպես այն մարզիչների ու ղեկավարների վրա է, ովքեր կուրացել են Մարկո Վերատիի հսկայական տաղանդով»,- Դուգարիի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։