«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը մոտ ժամանակներս կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա:
Ինչպես տեղեկացնում է Bein Sports-ը, եգիպտացին համաձայնել է տեղափոխվել «Ալ-Իթթիհադ»: Այս պահին գործարքը կախված է «Լիվերպուլի» որոշումից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սաուդյան ակումբը ավելի քան 90 միլիոն եվրոյի առաջարկ է պատրաստում։ Համաձայնեցվելու դեպքում տրանսֆերը ամենաթանկը կլինի Սաուդյան Արաբիայի առաջնության պատմության մեջ։