Անգլիական ակումբը մոտ է «Այաքսի» ֆուտբոլիստին գնելուն

«Վեսթ Հեմը» ավարտում է «Այաքսի» կիսապաշտպան Մոհամեդ Կուդուսի գործարքը, հայտնում է Sky Sports-ը:

Աղբյուրի համաձայն՝ «Վեսթ Հեմը» կվճարի 35,5 մլն ֆունտ՝ գումարած 2,5 մլն ֆունտ բոնուսների տեսքով: Սպասվում է, որ Կուդուսը հինգ տարվա պայմանագիր կկնքի՝ մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսին» կապ է հաստատել «Այաքսի» հետ՝ կապված 23-ամյա գանացի տրանսֆերի հետ։

2022/23 մրցաշրջանում Կուդուսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։